Պետք է ամեն ինչ անել, որ արցախցին ապրի իր հայրենի հողի վրա, պետք է շարունակենք մեր հայրենիքը հայկական պահելու առաքելությունը, շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը ներկայացնելով, իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասում է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Պետք է պատասխանատվություն ստանձնել և քայլեր ձեռնարկել, անորոշության ու մթության մեջ տարվող այս պայքարը ուժասպառ է անելու Արցախի ժողովրդին՝ իր բացասական հետևանքներով: Պետք է բաց երկխոսություն վարել ժողովրդի հետ, նախաձեռնություն ցուցաբերել, չգերագնահատել միջնորդ երկրների ջանքերը և չթերագնահատելով ՝ դրանք ճիշտ օգտագործել: Պետք է չվախենալ դժվարություններից ու մնալ հաստատուն: Այս իրավիճակից դուրս գալու ուղիները որոշելու պատասխանատվությունը բոլորինն է, պետք է գործել ոչ թե վախվորած, այլ համարձակորեն»,– տեսանյութին կից՝ գրել է նա։