ԿարևորՀասարակություն

Մեկնարկում է Արցախի բնակչության աջակցությանը միտված հոգեբանական ծրագիր

«Բժիշկներ առանց սահմանների» (ԲԱՍ) միջազգային մարդասիրական կազմակերպության հետ կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում մեկնարկում է Արցախի բնակչության աջակցությանը միտված հոգեբանական ծրագիր, իրազեկում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

Ծրագիրը ներառում է․

1️․ Տելեգրամյան ալիքի և  23-23 թեժ գծի (գործելու է անվճար) միջոցով կբարձրացվի    բնակչության իրազեկվածությունը հոգեկան առողջության հարցերի շուրջ։

2️․ Թեժ գծի միջոցով քաղաքացին հնարավորություն կունենա օգտվելու հոգեբանական աջակցությունից և անհրաժեշտության դեպքում քաղաքացուն կուղղորդեն ԱՀ առողջապահության նախարարության հոգեբանների կամ Երևանում գործող ԲԱՍ-ի հոգեբանի մոտ։

3️․ Հոգեբանական աջակցությունը կտրամադրվի խմբային սեսիաների և իրազեկվածության բարձրացման սեմինարների միջոցով, որը կվարեն ԲԱՍ-ի հոգեկրթողները և հոգեբանը։

Back to top button