ԿարևորՀասարակություն

Բժիշկներին չի հաջողվել փրկել Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարից տուժածներից ևս մեկի կյանքը

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը կայուն ծանր է, բարելավում է նկատվում, հայտնում են առողջապահության նախարարությունից:

Բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքներում բուժում ստացող 3 տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն կամ միջին ծանրության:

Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել վթարի հետևանքով տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու կյանքը:

Օգոստոսի 14-ին տեղի էր ունեցել վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին։ Բախվել էին «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսի և «ZIL» մակնիշի բեռնատարը։ Միկրոավտոբուսի ուղևորներից 10-ը և վարորդը մահացել էին տեղում։ Քնչական կոմիտեն փոխանցում է՝ միկրոավտոբուսը գտնվել է իր երթևեկելի գոտում, բեռնատարը՝ հանդիպակաց ուղեմասում։

Back to top button