ԿարևորՏնտեսական

Պետական աջակցություն՝ սահմանամերձ գյուղերում տուն կառուցողներին․ ծրագիրն ակտիվանում է

Հայաստանի կառավարությունն իրականացնում է պետական աջակցության ծրագիր, որով սուբսիդավորվում է սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցող ընտանիքներին։ Պարտադիր պայման է գումարը բանկից պետական ծրագրի շրջանակում վերցնելը։  Սուբսիդավորվման  չափը վարկի մայր գումարի գծով է մինչև 16 միլիոն դրամ է և դրա նկատմամբ հաշվեգրվող՝ մինչև 13 տոկոս տոկոսագումար: Գարնանը մեկնարկած ծրագրով ամենաակտիվը Տավուշի մարզն է՝ 25, ապա Գեղարքունիքը՝ 17 գործարքով, Սյունիքն ունի 14, Վայոց Ձորը՝ 9, իսկ Արարատը՝ 1 շահառու։ Ամենաակտիվ բնակավայրը Սոթքն է․ այստեղ 16 տուն է կառուցվում։ Ընդհանուր առմամբ՝ ծրագրի շրջանակում հինգ մարզում 59 գործարք է հաստատվել։

Ապրել սահմանամերձ գյուղական բնակավայրում, ունենալ հողամաս, պարտադիր գրանցված լինել ՔԱԿԳ-ում ու օգտվել բնակարանի կառուցման պետական աջակցության ծրագրից։ Կարևոր չէ, թե ամուսինները քանի տարեկան են կամ քանի երեխա ունեն։ ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հստակեցնում է՝ զույգը պետք է նաև տան տիպային նախագիծ ունենա․

«Պետք է ունենա շինարարության նախագիծ, ունենա համայնքից տրված շինթույլտվություն։Այս դեպքում արդեն կարող է դիմել համագործակցող բան ու սկսել գործընթացը։ Նախագծերի մասով պատարստի տիպային նախագծեր քաղաքաշինության կոմիտեի կայքում կան։ 16 մլն դրամով կարելի է գտնել հարմար նախագծեր, առանց լրացուցիչ ծախսերի շարժվել առաջ»։

Պետության կողմից իրականացվող ծրագրով սուբսիդավորվող չափը վարկի մայր գումարի գծով կազմում է մինչև 16 միլիոն դրամ և դրա նկատմամբ հաշվեգրվող՝ մինչև 13 տոկոս տոկոսագումար: Այսինքն՝ եթե շահառուն բանկից ստանում է 16 միլիոն դրամ վարկ՝ 13 տոկոսով, 10 տարի մարման ժամկետով, որևէ պարտավորություն տվյալ վարկի շրջանակում չունի, ամբողջն իրականացնում է պետությունը: Եթե վարկի չափն ավելին է, տարբերության մասով ամսական վճարումներն իրականացնում է շահառուն։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հստակեցնում է՝ նախագծերի նվազագույն արժեքը 18 մլն դրամ է, բայց դրանք վերանայվում են, որ համապատասխանեցնեն ծրագրին։ Վարչապետն ընդգծում է․

«Այս ծրագրի համար կարծում եմ, կարելի է մեկ–երկու նախագիծ անել։ Չնայած ես տեղում խոսել եմ մարդկանց հետ, ասում են, որ 16 մլն դրամով հնարավոր է երկու ննջասենյակ, մեկ հյուրասենյակ, խոհանոց կառուցել»։

Սյունիքի մարզի սահմանամերձ Քարաշեն գյուղում բնակարան է կառուցում Վահիկ Մնացականյանը։ Պետական ծրագրի շահառու է։

«Ես մի քիչ ավելին են ծախսել, բայց նորաստեղծ ընտանիքի համար նորմալ է; Կարող է ավարտել աշխատանքը։ Գումարը տրամադրում են երեք փուլով։ Երկու փուլով տվել են արդեն, երրորդն առաջիկայում կստանամ»։

Կիսակառույց՝ 30-40 տոկոս կառուցապատում իրականացրած ընտանիքները նույնպես կարող են դիմել ու օգտվել պետական աջակցության ծրագրից։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին հետաքրքրում է՝ արդյո՞ք այս պահին սովորական պայմաններով հիփոթեքային վարկ ունեցող սահմանամերձ գյուղական համայնքի բնակիչը նույնպես կարող է օգտվել ծրագրից։ Պարզվում է՝ չի կարող։

«Մեկը, ով չգիտի այս ծրագրի մասին, դիմել է, վերցրել է կառուցման վարկը։ Մարումներն իրականացնում է։ Եթե սկզբից իմանար ծրագրի մասին, կարող էր դիմել ու ասել, որ կառավարությունը մայր գումարի 1 մլն դրամը թող վճարի։ Ենթադրենք 1․5 տարի վճարել է, նոր է իմացել այդ ծրագրի մասին։ Ո՞րն է սահմանափակումը, որ  չեն կարող օգտվել ծրագրից։ Գուցե փոքր ճշտում անենք, թույլ տանք, որ օգտվեն»։

ԱՍՀ նախարարի տեղակալն ընդգծում է՝ քննարկման հարց է, բայց ծրագիրն այս տեսքով է ընդունվել։ Կառավարութան ղեկավարն այլ խնդիր է բարձրացնում։

«Մարդու վարկային պատմության մենք չենք նայում։ Եթե ինքն այնտեղի բնակիչ է, այդ տունն էլ գրավ է, ինքը դա չի կարողանալու վաճառել։ Միակ տարբերակը, որ կարող է անել, այնտեղ բնակվելն է։ Ժամանակի ընթացքում քանի դեռ վարկը չի մարվել, ինքը չի կարող օտարել  այն։ Ես հույս ունեմ, որ կառավարության գումարն էլ է ապահովագրված, որ երբ կառուցում է, գնում է, կառավարությունը որոշակի իրավունք արդեն ունի»։

Ամենաակտիվն այս ծրագրով Տավուշի մարզն է՝ 25 գործարքով, ապա Գեղարքունիքը՝  17 , Սյունիք ունի  14, Վայոց Ձորը՝ 9, Արարատ՝ 1 շահառու։ Ամենաակտիվ բնակավայրը ն   Սոթքն է․ այստեղ 16 տուն է կառուցվում։ Ընդհանուր առմամբ, հինգ մարզում 59 գործարք է հաստատվել, 7 դիմում այս փուլում քննարկվում է։

Back to top button