
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերի գործով կալանավորված Շանթ Հարությունյանի մեղադրանքի ծավալը փոխվել է. հանվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար առաջադրված մեղադրանքը, հայտնում է «Փաստինֆոն»։
Շ.Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը «Փաստինֆոյին» հայտնել է, ոպ նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն:




