ԿարևորՀասարակություն
ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնական Ռենա Բիթերը կայցելի Հայաստան


ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնական Ռենա Բիթերը օգոստոսի 21-28-ը կայցելի Երևան, Ամման և Կահիրե, ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ:
«ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնական Ռենա Բիթերը օգոստոսի 21-28-ը կմեկնի Երևան, Ամման և Կահիրե: Իր ուղևորության ընթացքում պետքարտուղարի օգնականը կհետևի ԱՄՆ հյուպատոսական աշխատանքներին և կհանդիպի օտարերկրյա կառավարության գործընկերների հետ՝ ընդգծելու մեր խորը և կայուն հանձնառությունը օտարերկրյա ԱՄՆ քաղաքացիների պաշտպանության և ԱՄՆ օրինական ճանապարհորդության դյուրացմանը»,- ասվում է հայտարարությունում: