ԿարևորՀասարակություն
Ադրբեջանի նախնական առարկությունների առնչությամբ Հայաստանի գրավոր դիտարկումները ներկայացվել են Արդարադատության միջազգային դատարան
Այսօր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Ադրբեջանի Նախնական առարկությունների առնչությամբ Հայաստանի Գրավոր դիտարկումները, ասված է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջում: