ԿարևորՀասարակություն

Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է։ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը շնորհավորական ուղերձ է հղել նրան։

«Վեհափա՛ռ Տեր,

Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝  ծննդյան տոնի առթիվ:

Աստծո կամոք Միածնաէջ Մայր սրբավայրում տարիներ առաջ Ձեզ փոխանցվեց Ամենայն Հայոց Հայրապետի «քաղցր լուծը»: Ձեր նվիրումով և ողջախոհությամբ եղաք  քրիստոնեական հավատքի, սիրո և եղբայրության քարոզիչը: 

«Մեր հավատքը անցել է հրի և սրի միջով: Մեր հավատքը մշտապես հաղթություն է պարգևել մեզ, որովհետև մենք հավատացել ենք Ավետարանի խոսքի ճշմարտությանը, թե «Որ հաւատասցէ իսպառ, նա կեցցէ»: Միակամ ու միախորհուրդ ձգտենք ավելիով իրագործել այն, ինչ ազգի և հայրենի երկրի հանդեպ մեր նվիրական պարտքն ու պարտականությունն է: Չտկարանանք դժվարությունների առջև» (Գարեգին Բ կաթողիկոս):

Թող Ամենախնամ Աստված Իր բաղձալի ներկայությամբ և զորակցությամբ ուղեկից լինի Ձերդ Սրբությանը՝  Մայր Եկեղեցու սպասավորության և «փոքր ածու»-ի առաջնորդության սուրբ առաքելության մեջ:  Աղոթական հոգով հայցում ենք  առ Աստված, որ Տերն աստվածային ներկայությամբ և զորակցությամբ ուղեկից լինի Ձեզ: 

Երկար տարիների կյանք պարգևի  Հայոց Հայրապետին,  խաղաղ  և բազմաբեղուն գահակալություն Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնում՝  ի փառս Աստծո,  ի պայծառություն  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի»,- ասված է ուղերձում։

Back to top button