ԿարևորՀասարակություն

Դու՛ք եք մեր ձայնը, կանխե՛ք այս ցեղասպանությունը

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել, որում Մարիա Մուսայելյանը, մտահոգված իր սպասվող երկվորյակների ապագայով, խոսում է Արցախում իրականացվող ցեղասպանության մասին։

«Ասաց՝ ուզում եմ խոսել, ուզում եմ դիմել հայտնի, լսելի մարդկանց, որ խոսեն, իմ փոխարեն խոսեն, իմ ձայնը լինեն, երեխաներիս ձայնը լինեն, որպեսզի վերջը դնենք այս դաժանության…

Վերցրի հեռախոսս ու նկարեցի…

Մտածում էի, թե ինչպես և երբ հրապարակեմ…

Այսօր առավոտյան իմացանք, որ Մարիան տեղափոխվել է հիվանդանոց և լույս աշխարհ բերել իր չքնաղ զույգ դուստրերին:

Շնորհավորում ենք, Մարիա ջան, թող աղջիկներդ առողջ ու խաղաղ մանկություն ունենան:

Եվ հանուն բոլոր-բոլոր երեխաների՝ դիմում ենք բոլորին՝ դու՛ք եք մեր ձայնը, կանխե՛ք այս ցեղասպանությունը»,- գրել է Ստեփանյանը:

Back to top button