ԿարևորՀասարակություն

Արցախի նախագահը պատգամավորների հետ հանդիպմանն անդրադարձել ՄԱԿ-ի ԱԽ նիստում կայացած քննարկումներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորներին։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահը ներկայացրել է արտաքին քաղաքական դաշտում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ անդրադարձել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կայացած քննարկումներին։

Պատգամավորների հետ հանդիպմանը նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև երկրում ստեղծված ծանրագույն սոցիալ-տնտեսական իրավիճակին, ընդգծել հումանիտար աղետի հաղթահարման նպատակով արտաքին և ներքին ներուժի համակարգված օգտագործման անհրաժեշտությունը։

Back to top button