ԿարևորՔաղաքական

Ֆրանսիան կոչ է անում անմիջապես վերականգնել անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի արգելափակումը մեկուսացրել է ԼՂ բնակչությանը աշխարհի մյուս մասից առանց որևէ իրավաչափ պատճառի, որով կարող էր այդ իրավիճակը հիմնավորել, ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ասել է ՄԱԿ-ում ԱԽ մշտակ անդամ Ֆրանսիայի ներկայացուցիչ Նատալի Բրոդհերսթը։

«Հաշվի առնելով մարդասիրական իրավիճակի ծանրությունը՝ Ֆրանսիան կոչ է անում, որպեսզի անվերապահորեն և անմիջապես վերականգնվի ապրանքների, մարդկանց և տրանսպորտային միջոցների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով և շարունակաբար ապահովվի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը բնակչությանը»,- նշել է նա։

Ֆրանսիան լիովին հանձնառու է մնում մնայուն և արդար խաղաղության օրակարգին տարածաշրջանում։ «Այս առումով Ֆրանսիան կոչ է անում, որպեսզի վերսկսվեն բանակցությունները՝ ուղղված բոլոր չլուծված խնդիրների լուծմանը. այդ թվում՝ ԼՂ բնակչության իրավունքները և անվտանգության հարցերը։ Այդպիսի լուծումը հնարավոր է միայն երկխոսությամբ՝ բացառելով ուժի կամ ուժի սպառնալիքի որևէ գործադրում։ ԵՄ -ին զուգահեռ՝ Ֆրանսիան կշարունակի աջակցել երկխոսության ջանքերին Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել է Նատալի Բրոդհերսթը։

Back to top button