ԿարևորՔաղաքական

Մարդասիրական արձագանքն աջակցություն չէ որևէ կողմին և չի հանգեցնում քաղաքական ազդեցության․ Իդեմ Վոսորնու

ՄԱԿ-ը կշարունակի շփումները Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Լաչինի միջանցքի տարածքում հումանիտար խնդիրները լուծելու համար, հայտարարել է հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի գործառնությունների տնօրեն Իդեմ Վոսորնուն՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։

«Կողմերը չպետք է միջամտեն մարդասիրական ջանքերին կամ քաղաքականացնեն դրանք: Մարդասիրական արձագանքը ճանաչման կամ օրինականացման գործողություն չէ, այն աջակցություն չի ցուցաբերում որևէ կողմի և չի բերում քաղաքական ազդեցության», — ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը «կշարունակի փոխգործակցել կողմերի հետ հումանիտար հասանելիության հարցում՝ խաղաղ բնակչության կենսական կարիքները բավարարելու համար»:

«ՄԱԿ-ի գրասենյակները Հայաստանում և Ադրբեջանում պահպանում են [փոխգործակցության] ուղիներն այս երկրների իշխանությունների հետ և պատրաստ են անել հնարավոր ամեն ինչ՝ մարդասիրական կարիքները բավարարելու համար», — ասել է Վոսորնուն։

Back to top button