Կարևոր
Նիդեռլանդների խորհրդարանի քաղաքական ուժերը ԼՂ հարցով դիմել են երկրի վարչապետին ու արտգործնախարարին
Նիդեռլանդների խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով դիմել են երկրի վարչապետ Մարկ Լյուտեին և արտգործնախարար Վոպկե Հուստրային, թվիթերում գրել է Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայան։
Դիվանագետը կից հրապարակել է փաստաթուղթ, որում խորհրդարանականները պահանջում են, որ վարչապետն ու արտգործնախարարը ՄԱԿ–ի ԱԽ նիստում գործեն ցեղասպանության կանխարգելման կոնվենցիային համապատասխան:
⚡️⚡️⚡️Ahead of urgent #UNSC meeting on illegal #LachinBlockade by 🇦🇿, following the warnings of @MorenoOcampo1 almost all political parties of the Dutch Parliament asking @MinPres & @ministerBZ to act in line with Genocide Prevention Convention.
— Tigran Balayan (@tbalayan) August 16, 2023
👇👇👇👇👇👇👇👇… https://t.co/zTg3Lh19bD