

Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տարանցումը, օգոստոսի 15-ին կայացած ճապազրույցի ժամանակ՝ պատասխանելով Լաչինի միջանցքի իրավիճակին վերաբերող հարցին, ասել է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
«Մենք շարունակում ենք խորապես մտահոգված մնալ Լաչինի միջանցքի շարունակական փակմամբ, մասնավորապես դրա փակմամբ առևտրային, մարդասիրական և մասնավոր մեքենաների համար»,-նշել է Պատելը։
Նրա խոսքով՝ մարդասիրական երթևեկության դադարեցումը վատթարացնում է հումանիտար իրավիճակը և խաթարում խաղաղ գործընթացի նկատմամբ վստահություն ստեղծելու ջանքերը։
«Եվ այսպես, մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել այս միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տարանցումը։ Մենք նաև տեղյակ ենք, որ չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանդիպում կունենա՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցը, և մենք ակնկալում ենք, որ այնտեղ նույնպես տեղի կունենան քննարկումներ»,- ասել է Պետդեպարտամենտի փոխխոսնակը։