Իրանի մշակութային կենտրոնում քննարկվելու են հայ-իրանական մշակութային առնչությունները


Օգոստոսի 15-ին Շահրե Քեթաբ (Գրքերի քաղաք) մշակութային կենտրոնի ամենշաբաթյա հանդիպումը նվիրված է հնագույն ժամանակներից մինչ այսօր հայ-իրանական մշակութային առնչությունների ուսումնասիրությանը:
ParsToday-ի փոխանցմամբ, այս հանդիպմանը մասնակցելու են Թեհրանի Իսլամական Ազատ համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Անդրանիկ Սիմոնյանը, Հայաստանում Իրանի մշակույթի նախկին խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային և Ալի Ասղար Մոհամմադխանին։


Իրան-Հայաստան հազարմյակների անցյալ ունեցող հարաբերությունները հիմնված են երկու հարևան երկրների միջև երկարամյա մշակութային, քաղաքական և պատմական հարաբերությունների, ինչպես նաև երկու ժողովուրդների հոգևոր և մտավոր ընդհանրությունների վրա։ Էթնիկական, աշխարհագրական, պատմական և մշակութային ընդհանրությունները շատ լայն են։ Այս երկու հին ժողովուրդների հարևանությունը խոր կապ է ստեղծել նրանց միջև, որն ամուր արմատներ ունի նրանց մշակութային հարաբերություններում: