

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը դատապարտելի է համարել, որ Ադրբեջանը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, կոպտորեն խախտում է այդ կառույցի կանոնադրությունը։
Թվիթերի իր էջում նա գրել է․
«Ադրբեջանի գործողությունները կտրուկ հակադրվում են նրան, ինչին հասավ Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Դատապարտելի է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը կոպտորեն խախտում է ԵԽ կանոնադրությունը և արժեքները: Ադրբեջանը պետք է հրաժարվի ուժի և հարկադրանքի կիրառումից, հարգի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և վերացնի շրջափակումը»,- գրել է Խաչատրյանը։