Բարձր ջերմային ֆոնով պայմանավորված փոխվել է «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի անցկացման վայրը. «Զվարթնոց» արգելոց-թանգարանի փոխարեն` «Մեգերյան կարպետ» համալիրում:
Օգոստոսի 12-ին «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը, որն ուղղված է հայկական մշակույթի և մասնավորապես՝ տարազի ժողովրդականացմանը ինչպես Հայաստանի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում:
Փառատոնն իրականացվում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: