
Օգոստոսի 4-8-ը ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն «Fly Arna» ավիաընկերության հետ համագործակցության շրջանակներում դեպի Հայաստան ճանաչողական այցերի ծրագրով հյուրընկալել է Իրանից բլոգերների և մեդիա ներկայացուցիչների, հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

Նրանք այցելել են Հայաստանի տեսարժան վայրեր, մասնակցել են մշակութային, արկածային, գաստրո տուրերի:




