ԿարևորՔաղաքական

Հայաստանը կարևորում է Լաչինի միջանցքի շրջափակման իրական նպատակների օբյեկտիվ լուսաբանումը

Հայաստանը կարևորում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման իրական նպատակների մասին միջազգային մամուլի օբյեկտիվ լուսաբանումը՝ Ադրբեջանի կեղծ քարոզչությանը հակազդելու առումով, Թվիթերի իր էջում գրել է ՀՀԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ հրապարակելով միջազգային մամուլի հրապարակումները Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Օկամպոյի զեկույցի վերաբերյալ։

«Միջազգային մամուլը գրում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի սրման մասին՝ հղում անելով նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Մորենո Օկամպոյի եզրակացություններին։ Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման և Ադրբեջանի իրական նպատակի ազատ և օբյեկտիվ լուսաբանումը կարևոր դեր է խաղում Ադրբեջանի շարունակական քարոզչության դեմ»,- գրել է Անի Բադալյանը:

Back to top button