
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ժխտել է Քեսաբի իրադարձություններին Անկարային մասնակցության մասին «որոշ շրջանակների կողմից մեղադրանքները»։ «Մենք կարծում ենք, որ նման շրջանակների ջանքերը, որոնք զուգահեռներ են անցկացնում Քեսաբի շրջանում իրադարձությունների եւ նախկինում ցավալի միջադեպերի միջեւ քաղաքական- քարզչական առճակատման փորձ են եւ հատկապես դատապարտելի են»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշված է, որ Թուրքիան ամենաշատն է տուժել «սիրիական վարչակարգի ագրեսիայի եւ բռնության քաղաքականությունից»։ Նշելով, որ մոտ 800 հազար սիրացիներ այժմ ապաստանել են Թուրքիայում, հայտարարության հեղինակները հայտնել են, որ Անկարան դիմել է ՄԱԿ- ի համապատասխան մարմիններին, որ կարող է ընդունել «Քեսաբում բնակվող սիրիահայերին եւ ապահովել նրանց անվտանգությունը»։
Մինչդեռ՝ թուրքական «Ռադիկալ» պարբերականը հղում անելով հունական «defencenet.gr» կայքին, հայտնում է, որ թուրքական տանկերն ու ուղղաթիռները սահմանն անցնելով մասնակցել են Ալ Սահարա և Քեսաբ շրջաններում տեղի ունեցած բախումներին, աջակցել ընդդիմադիր սիրիական ազատ բանակին: Տեղեկատվության համաձայն ` բախումների ընթացքում սիրիական ազատ բանակի վիրավորները թուրքական շտապ օգնության մեքենաներով տեղափոխվել են Թուրքիայի Հաթայ շրջանի հիվանդանոցներ։




