ԿարևորՍպորտ

Համահայկական 8-րդ խաղերի բացման արարողությունը՝ Գյումրիում

Գյումրու «Շիրակ» մարզադաշտում մեկնարկել է Համահայկական 8-րդ խաղորի պաշտոնական բացման արարողությունը։ Համահայկական ամառային խաղերին կմասնակցեն ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ՝ աշխարհի 41 երկրների 179 քաղաքներից:

Այդ նպատակով հատուկ կառուցվել է մեծ բեմահարթակ, տեղադրվել է լուսաձայնային ժամանակակից տեխնիկա, ընթանում են շքերթի վերջնական փորձերը։

Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման մարզական շքերթը մեկնաբանում է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։ Նախկին մարզական լրագրողը Համահայկական խաղերի հետ է մարզական կարևոր իրադարձության ծնունդից՝ 1999 թվականից։

«Դա ինձ համար մեծ պատիվ է, ու ոչ մի նշանակություն չունի՝ այդ պահին ինչ պաշտոն ես զբաղեցնում, եթե այդ ամենով ապրում ես, ուրեմն դա պետք է քեզ համար շատ կարևոր լինի ու պատվով կատարես այն առաքելությունը, որը քեզ վրա դրել է պատմությունը»,-ասել է Գիլոյանը։

Օգոստոսի 4-ին աշխատանքների ընթացքին հետևել են Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանն ու այլ պաշտոնյաներ։

Back to top button