ԿարևորՀասարակություն

Լաչինի միջանցքով պետք է անհապաղ ապահովվի մարդասիրական անարգել մուտքը․ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Թվիթերի իր էջում անդրադարձել է Արցախի շրջափակման պատճառով ստեղծված ծանր իրավիճակին և հանդես է եկել Լաչինի միջանցքը բացելու կոչով։

«Ավելի քան 30000 երեխա ու նրանց ընտանիքները Լեռնային Ղարաբաղում ութ ամիս է ապրում են շրջափակման և ավերածությունների մեջ։ Շրջափակված լինելով իրենց հայրենիքում՝ նրանք գտնվում են սովի և հումանիտար աղետի եզրին, առանց կյանքեր փրկող դեղամիջոցների, սննդի կամ այլ անհրաժեշտ պարագաների: 

Սովից մահացող մարդկանց առկայությունն աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Պետք է վերջ տալ այս պատերազմին, որպեսզի երեխաները սկսեն բուժվել և առողջանալ: Լաչինի միջանցքով պետք է ապահովվի մարդասիրական սկզբունքային և անարգել մուտքը»,- գրել է Մխիթարյանը՝ կիրառելով #StopArtsakhBlockade և #OpenLachinCorridor հեշթեգերը։

Back to top button