ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է վրացիներին Շովի հանգստավայրում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ.
«Խոր վշտով տեղեկացա Ռաչայի շրջանում տեղի ունեցած տարերային աղետի մասին, որը մարդկային կյանքեր է խլել»,-Թվիթերի իր էջում վրացերենով գրել է Արարատ Միրզոյանը։ Նախարարն աջակցության խոսքեր է հղել Վրաստանի ժողովրդին և կառավարությանը՝ մաղթելով ուժ և համբերություն զոհվածների հարազատներին։