ԿարևորՀասարակություն
Գորիսը Հայաստանում ֆրանկոֆոնիայի կենտրոնն է․ Օլիվիե Դըկոտինյին


Սյունիքի մարզում գտնվող Գորիսը Հայաստանում ֆրանկոֆոնիայի կենտրոնն է, որը վճռականորեն ուղղված է դեպի մեր երկիրը՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
«Քաղաքապետ պարոն Առուշ Առուշանյանի հետ մտքեր փոխանակեցինք Վյեն քաղաքի հետ այս քաղաքի եղբայրացման և Ֆրանսիայի հետ կապերի հետագա ամրապնդման ուղիների շուրջ»,- նշել է դիվանագետը:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի կարևոր կենտրոններից է՝ հայացքը հաստատակամորեն շրջած դեպի մեր երկիրը։ Քաղաքապետ պարոն Առուշ Առուշանյանի հետ քննարկել ենք Վիեն և Գորիս քույր քաղաքների համագործակցությունը և Ֆրանսիայի հետ կապերի հետագա ամրապնդման ուղիները։ 🇨🇵🤝🇦🇲 pic.twitter.com/5wBIPVwx0P
— Olivier Decottignies (@O_Decottignies) August 3, 2023