ԿարևորՀասարակություն

Նախկին քաղաքապետը` ՀՀ պաշտպանության փոխնախարար

Հրաչյա Սարգսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարարի տեղակալ, տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակված վարչապետի որոշումից։

Սարգսյանը վարչապետի խորհրդական էր նշանակվել ապրիլի սկզբին: Մինչ այդ նա Երևանի քաղաքապետն էր։ Սարգսյանը քաղաքապետի պաշտոնից հրաժարական տվեց մարտի 17-ին: Նա ղեկավարեց ուղիղ 15 ամիս:

Back to top button