ԿարևորՀասարակություն
Արգելվել է Հայաստան ներմուծել գոմեշի, թռչնի և խոզի միս 4 երկրից
Հուլիս ամսին ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ 4 տեսակի մսամթերք:
Տեսչական մարմինը մանրամասնում է, որ արգելվել է ներմուծել՝
Հնդկաստանից գոմեշի միս՝ 51480 կգ, ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով,
Դանիայից թռչնամիս՝ 26744 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով,
Ուկրաինայից թռչնամիս՝ 6565 կգ, ախտածին մանրէներ, այդ թվում` սալմոնելաներ ցուցանիշով,
Բրազիլիայից խոզի միս՝ 62072,43 կգ, որից 36580 կգ-ը ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով, իսկ 25492,43 կգ-ը լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով: