ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը ձերբակալել է Աղավնո գյուղի մոտակայքում մոլորված քաղաքացու

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ադրբեջանի սահմանապահ ուժերը Արցախի քաղաքացու է ձերբակալել։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը այսօր ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում:

Նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ:

Հանգամանքները ճշտվում են լիազոր մարմինների կողմից:

Արցախի իշխանությունները տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմին միջադեպի մասին:

Back to top button