

Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, արդեն 7 օր է ՝ ապօրինաբար դադարեցնում է մոտ 400 տոննա մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղ, Թվիթերի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Արդեն 233 օր է՝ Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը` Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհը՝ դատապարտելով մարդկանց սովի և զրկանքների»,-գրել է նա։
Մեկ այլ գրառմամբ Մարուքյանն ասել է, որ Հայաստանը դատապարտում է հումանիտար մատակարարումների շարունակական շրջափակումը և հումանիտար հասանելիության քաղաքականացումը։
«Հիշեցնում ենք մարտի 15-ին Եվրախորհրդարանի կոչը՝ «եթե Միջազգային դատարանի Փետրվարի 22-ի որոշումն անհապաղ չկատարվի, 2 նպատակաուղղված պատժամիջոցներ կսահմանվեն Ադրբեջանի պաշտոնյաների դեմ»։