ԿարևորՀասարակություն
5 մլրդ դրամ սուբվենցիոն ներդրում՝ Աշտարակում
35 բնակավայր միավորող Աշտարակում այս տարի իրականացվում են 5 միլիարդ դրամ ընդհանուր բյուջեով սուբվենցիոն ծրագրեր: Համայնքային փողոցների բարեկարգում, շենք շինությունների հիմնանորոգում, ավտոպարկի թարմացում-համալրում. իրականացվող աշխատանքները տարբեր են, սակայն առաջնայինը բնակավայրերում երեխաների համար նախնական կրթության հասանելիությունն ապահովելն է։