ԿարևորՀասարակություն

Ուշագնացության դեպքերն աճում են. ԱՀ ՄԻ պաշտպանն ահազանգում է

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում հազարավոր քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել ինչ-որ նվազագույն քանակի սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանք ձեռք բերելու համար:

«Այդ բազմամարդ հերթերում հաճախակի գրանցվում են ուշագնացությունների դեպքեր, որոնք ուղղակիորեն կապված են բնակիչների հոգեկան գերլարված իրավիճակի, թերսնուցման պայմաններում իմունային համակարգի խոցելիության և շոգ եղանակային պայմանների հետ:

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուշագնացության դեպքերը գնալով աճում են: Սա անհերքելիորեն փաստում է, որ հումանիտար ծանրագույն իրավիճակը անմիջականորեն իր աղետալի հետևանքներն է ունենում հանրային առողջության պահպանման վրա՝ վտանգի տակ դնելով հազարավոր մարդկանց կյանքեր»,- ասված է Ստեփանյանի գրառման մեջ:

https://www.facebook.com/ArtsakhOmbuds/videos/971429684184968

Կարդացեք նաև

Back to top button