
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն մեկ շաբաթից զեկույց կպատրաստի Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության մասին: Թվիթերում նա հայտնել է, որ դա անում է Արցախի նախագահի խնդրանքով և, որ իր համար պատիվ է օգնել։
«Արցախի նախագահը հարցրել է՝ ադրբեջանական շրջափակումը նոր ցեղասպանությո՞ւն է հայերի դեմ։ Ինձ համար պատիվ է օգնել:
Ադրբեջանի նախագահն այսօր ցեղասպանություն է իրականացնում. Նա կարող է կանխել ցեղասպանությունն Արցախում և Հայաստանում»,-գրել է նա՝ #StopArmenianGenocideInArtsakh #StopArmenianGenocide2023 հեշթեգերով:
Is the President of Azerbaijan committing genocide today? He can #StopArmenianGenocideInArtsakh #StopArmenianGenocide2023
— Luis Moreno Ocampo (@MorenoOcampo1) July 30, 2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին նամակ էր հղել միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ և Հարվարդի ու Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք խնդրելով, թե արդյոք Արցախի խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը




