ԿարևորՍպորտ

Օլիմպիական խաղերի առաջին հայ չեմպիոնի 100-ամյակն է

Լուսանկարներն ու մեդալները 100-ամյա հիշողությունն են հայ լեգենդար մարմնամարզիկի մասին: Հրանտ Շահինյանը նոր ժամանակների Օլիմպիական խաղերի հայ առաջին չեմպիոնն է:

1941թ. պատանի մարմնամարզիկի հաջողություններն ընդհատում է Հայրենական Մեծ պատերազմը: 18 տարին չլրացած Շահինյանը կամավոր մեկնում է ռազմաճակատ: Առաջնագծից Հրանտ Շահինյանը Երևան է վերադառնում վիրավոր ոտքով: Վերականգնողական երկար փուլից հետո միայն 1946թ․ նա վերսկսում է մարզումները:

1952թ․-ի Հելսինկիի Օլիմպիկան խաղերին Շահինյանը նվաճում է միանգամից երկու ոսկե մեդալ և դառնում օլիմպիական չեմպիոն: Նա ուժեղ էր հատկապես օղակների և նժույգթափ վարժություններում: Շահինյանի՝ առաջին անգամ կատարած հնարքը հետագայում կոչվում է հենց նրա անունով:

Հրանտ Շահինյանի ջանքերով Երևանում ստեղծվեց մարմնամարզության առաջին մասնագիտացված դպրոցը, որն այսօր կրում է նրա անունը: Ընկերներն ասում են՝ Հրանտը հաճախ էր նշում՝ ինքն ունի 500+2 երեխա: Հրանտ Շահինյանը ոչ միայն օլիմպիական չեմպիոն է, այլև մարզիչ և ուսուցիչ՝ սերունդների համար:

https://www.facebook.com/YerevanCityHall/videos/298386782746907

Կարդացեք նաև

Back to top button