
Բուխարեստում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը նվաճել է երկամարտի արծաթե մեդալ։ Սահակյանը պոկում վարժությունում բարձրացրել է 140կգ ծանրաձող, իսկ հրում վարժությունում՝ 171կգ։ Հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 311կգ արդյունք։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարտին Պողոսյանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալ։ Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 136կգ ծանրաձող, իսկ հրում վարժությունում՝ 172կգ` նվաճելով փոքր ոսկի։ Հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 308կգ արդյունք։


Հայաստանի թիմն արդեն 7 մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում։ Ոսկե մեդալակիր է դարձել 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը (255 կգ արդյունք), բրոնզե մեդալներ են նվաճել 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը, 55 կգ քաշային Սեյրան Խուդանյանը, 59 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը, իսկ 67 կգ քաշային Տիգրան Կարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։
Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը:
Աղբյուրը՝ armsport.am




