ԿարևորՀասարակություն

Այցելեցի «Սևան ստարտափ սամմիթ-2023» միջոցառման մասնակիցներին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում այցելել է Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղին հարակից ափամերձ հատվածում անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ-2023» միջոցառման մասնակիցներին: Վարչապետի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակված

«Շրջեցի ստարտափերի տաղավարներով, ծանոթացա բացօթյա, վրանային, ոչ ֆորմալ բիզնես ֆորումի մանրամասներին ու նպատակներին»,-գրել է նա:

Այս տարի բիզնես ֆորումը անցկացվում է հուլիսի 23-29-ը։ Sevan Startup Summit-ը վերջին անգամ Սևանում անցկացվել է 2019-ին՝ հյուրընկալելով շուրջ 1000 մասնակցի՝ աշխարհի շուրջ 45 երկրից։ Միջոցառման շրջանականերում ձեռք բերված ներդրումային պայմանավորվածությունները գերազանցել են 1 մլն դոլարը։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1374425579782705

Կարդացեք նաև

Back to top button