ԿարևորՀասարակություն

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագները վաղը կմեկնեն Կոռնիձոր

 Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները հուլիսի 28-ին կայցելեն Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված ու Կոռնիձորում կանգնած հումանիտար բեռնատարների հատված, Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում ասել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

Կենսական նշանակության առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատար արդեն 20 ժամից ավելի Կոռնիձորի սահմանային հատվածում է: Հումանիտար օգնությունը ԼՂ տեղափոխելու հարցում դեռ տեղաշարժ չկա: Նա նշել է, որ կա արդեն միջազգային արձագանք Լիտվայից, ԵՄ-ից, Ֆրանսիայից, Դանիայից

«Չնայած պնդումներին, որ Լաչինի միջանցքը բաց է, և բեռների ու բժշկական օգնության կարիք ունեցող անձանց տեղաշարժի համար որևէ խոչընդոտ չկա՝ ի ցույց աշխարհի փաստը մնում է այն, որ բեռնատարները կանգնած են, և հումանիտար ճգնաժամի մեջ հայտնված ԼՂ բնակչությանը որևէ կերպ չի կարողանում հասնել շարասյան մեջ գտնվող հումանիտար բեռը»,- ասել է Սարգսյանը:

«Վաղը նախատեսվում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների և միջազգային կառույցների ներկայացուցիչների այցելություն հումանիտար շարասյան՝ Կոռնիձորի հատված»,- հայտնել է Սարգսյանը:

Նա ընդգծել է կրկին՝ առաջնային նպատակն ի սկզբանե եղել ու մնում է ԼՂ ժողովրդին հումանիտար օգնությունը հասցնելը: Եվ այս նպատակին են ուղղված հայկական կողմի բոլոր ջանքերը:

«Կապն ըստ սահմանված կարգի հաստատվել է ռուս խաղաղապահների հետ, համապատասխան խողովակներով նաև Ադրբեջանի հետ, ուղեբեռի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել է, որ հնարավոր մանիպուլյացիաների չենթարկվի»,- ասել է Սարգսյանը:

Կարդացեք նաև

Back to top button