
Ադրբեջանն ամիսներ շարունակ խաբում էր միջազգային հանրությանը, թե Լաչինի միջանցքը բաց է հումանիտար նպատակներով շարժի համար։ Հայաստանից ուղարկված հումանիտար բեռները Լեռնային Ղարաբաղ չթողնելով ու իր հայտարարություններով՝ Ադրբեջանն ապացուցում է, որ կեղտոտ խաղ էր խաղում այս ամիսներին. թվիթերում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
For many months #Azerbaijan was deceiving the international community into thinking that the#LachinCorridor is open for humanitarian movement of people & goods to/from sieged #NagornoKarabakh. By stopping the humanitarian convoy at the entry point of the Corridor & its… pic.twitter.com/XUqshNu8IE
— Alen Simonyan (@alensimonyan) July 27, 2023
«Ամիսներ շարունակ Ադրբեջանը խաբում էր միջազգային հանրությանը` հավատացնելով, թե դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ ու Լեռնային Ղարաբաղից մարդկանց և ապրանքների մարդասիրական տեղաշարժի համար Լաչինի միջանցքը բաց է: Միջանցքի մուտքի մոտ մարդասիրական բեռնատարների շարասյունը կանգնեցնելով և արհամարհական հայտարարությունն անելով այն մասին, թե «խաղն ավարտված է»՝ Ադրբեջանն ապացուցում է, որ կեղտոտ խաղ էր խաղում և ստում էր այս բոլոր ամիսներին»,-նշել է Սիմոնյանը:
Հայաստանից հուլիսի 26-ին 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Արցախ: Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս բեռնատարների մուտքն Արցախ, հումանիտար օգնությունը տեղափոխող ավտոմեքենաների շարասյունը դեռ Կոռնիձորում է։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բեռն ուղարկելը որակել է որպես «սադրանք»։




