ԿարևորՀասարակություն

Մարդասիրական օգնությամբ բեռնված ավտոշարասյունը դեռ Կոռնիձորում է

Արցախի Հանրապետություն մարդասիրական օգնություն տեղափոխող 19 բեռանատարները դեռ կանգնած են Կոռնիձոր գյուղի սահմանային հատվածում:

ՌԴ խաղաղապահների կողմից դեռեւս որեւէ արձագանք չկա:
Երեկ «Սնունդ կյանքի համար»՝ 19 բեռնատար՝ 360 տոննա մարդասիրական օգնությամբ, առավոտյան Երևանից շարժվել է դեպի Արցախ, հասել է Սյունիքի Կոռնիձոր գյուղի սահմանային հատված, անցել հայկական անցակետը, որտեղ նախատեսված է բեռը ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխել 227 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։

Հայաստանից մարդասիրական ավտոշարասյունը սպասում է Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն, Թվիթերում էլ գրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Ադրբեջանը չի կատարում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի պարտադիր որոշումը»,-նշել է Կոստանյանը։ 

Նա հիշեցրել է՝ Բաքվից արդեն անմարդկային ու ցինիկ հայտարարություններ են արվել, թե «խաղն ավարտված է»։

Կարդացեք նաև

Back to top button