ԿարևորՀասարակություն

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Հուլիսի 25-ին, ժամը 19:45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ սելավաջրերը լցվում են Գեղաքար գյուղի տները։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անձրևաջրերը լցվել են գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի նկուղ և անասնագոմ։

Փրկարարները տան նկուղից (մոտ 12 քմ) հեռացրել են մոտ 18 խմ ջուր, իսկ տան հարակից 2 անասնագոմերից (մոտ 120 քմ)՝ մոտ 60 խմ ջուր:

Կարդացեք նաև

Back to top button