ԿարևորՏնտեսական

Տնտեսական օգո՞ւտ, թե՞ քաղաքական վնաս․ կխուսափի՞ Հայաստանը պատժամիջոցները շրջանցելու միջանցք դառնալուց

ՀՀ արտաքին գործերի նախարարը Վիեննայում հայտարարել է, որ   Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ։ Երկիրը շատ սերտորեն և թափանցիկ աշխատում է ոչ միայն ԵՄ համապատասխան մարմինների, այլև ԱՄՆ-ի և բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ասել է Արարատ Միրզոյանը։ Բրիտանական «The Financial Times» պարբերականն օրերս անդրաարձել էր Հայաստանից դեպի պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստան ապրաքաշրջանառության ծավալների մեծացման հարցին:

Հայաստանյան փորձագիտական դաշտում կարծում են, որ տնտեսվարողները օգուտներ քաղել են, բայց փոխարեժքի ռիսկայնությունը մեծ է, ուստի ընկերությունների մի մասի մոտ շահութաբերությունը նվազել է։ Հայաստանի տնտեսությունը գլոբալ առումով օգուտներ չունի։ Նաև հիշեցրել են, թե տարաշածրջանում որտեղ են գտնվում Հայաստանն ու Արցախը՝ մեկ անգամ ևս փաստելով ինքիշխան երկրին ոչ ոք չպետք է ստիպի, որ ինքը որևէ երկրի հետ հարաբերություն ունենա կամ չունենա։

Կդառնա արդյո՞ք Հայաստանը պատժամիջոցները շրջանցելու միջավայր․ Վիեննայում լրագրողներից մեկը անդրադարձել է «The Financial times»-ի հրապարակմանը,որտեղ նշված է, որ որոշակի քանակությամբ օգտագործած մեքենաներ Հայաստանով վերաարտահանվում են Ռուսաստանի Դաշնություն։ Լրագրողը շատ ուղիղ  ՀՀ արտգործնախարարին հարցրել է․ «Սա կարո՞ղ է դիտվել որպես պատժամիջոցների հնարավոր շրջանցում, և անհանգստացած չե՞ք ձեր երկրի նկատմամբ ԵՄ կողմից հնարավոր պատժամիջոցներով»։

Արարատ Միրզոյանը պատասխանել է՝ Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ։ Երկիրը շատ սերտորեն և թափանցիկ աշխատում է ոչ միայն ԵՄ համապատասխան մարմինների հետ, այլև ԱՄՆ-ի և բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ 

«Անշուշտ, այս պատերազմն ազդեց նաև Հայաստանի տնտեսության վրա թե՛ դրական, թե՛ բացասական առումով։ Բայց, քանի որ Դուք խոսում եք պատժամիջոցների մասին, ուզում եմ ևս մեկ անգամ հրապարակայնորեն և բարձրաձայն հավաստիացնել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս թեմայով՝ որ Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ։  Հայաստանի կառավարությունը հաստատկամ է խուսափելու այնպիսի միջավայր ստեղծելուց, որտեղ կարող են շրջանցվել պատժամիջոցները: Մենք բաց ենք աշխատում և թափանցիկ: Եթե կան խնդիրներ, իսկ խնդիրներ, ենթադրում եմ, առկա են ամենուր, դրանք արագորեն ի հայտ են բերվում, և դրանց պատշաճ լուծումներ են տրվում»: 

Բրիտանական «The Financial Times» պարբերականն օրերս անդրաարձել էր Հայաստանից դեպի պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստան ապրաքաշրջանառության ծավալների ավելացման  հարցին: Հոդվածի հեղինակը նշում է, որ հազարավոր օգտագործված ավտոմեքենաներ են բերվել Կովկաս՝ շրջանցելով Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և ԵՄ-ի սահմանած արգելքները: Ըստ հեղինակի՝ մեքենաները բերվում են Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրիի մաքսատուն, որտեղից էլ դրանք շարժվում են տարբեր ուղղություններով։

Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է՝  հիշեցնում է տնտեսագետ Արմեն Քթոյանը։ Ուստի, նրա դիտարկմամբ, Հայաստանի ու ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը բնական է։ Ավելին, որոշակի առանձնահատկությւոններ է ենթադրում Հայաստանի ու ՌԴ-ի հետ առևտրի պարագայում, ինչը չէր կարող լինել Ռուսաստանի ու Վրաստանի միջև առևտրի պարագայում․

«Ռուսաստանում ազատ խորշ է ի հայտ եկել, արևմտյան արտադրողները դուրս են եկել ռուսական շուկայից, և այդ հատվածը լցվում է ինչպես չինական, հնդկական ընկերությունների կողմից,  Հայաստանի միջոցով  է նաև  ներմուծվում։ Սա ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության առանձնահատկությունն է։ Ես չէի ասի, որ սա պատժամիջոցների շրջանցման մի սխեմա է, պարզապես ազատված շուկան լրացնելու հնարավորություն է»։

Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը հիշեցնում է՝ երբ Իրանն էր պատժամիջոցների տակ հայտնվել, Հայաստանի նկատմամբ կար որոշակի ըմբռնում․ «Հայաստանը չի աջակցում ոչ մի կողմին, ոչ մյուս կողմին։ Մենք մշտապես հանդես ենք եկել այն դիրքերից, որ պատերազմ չպետք է լինի, որ եղբայրական ժողովուրդների միջև պետք է խաղաղ դաշինք կնքվի։ Այս իմաստով Հայաստանին մեղադրելու կարիք չեմ տեսնում»։

Տնտեսվարողները օգուտներ ունեին, քանի դեռ ռուբլին ամբողջությամբ չէր արժեզրկվել։ Փոխարժեքի ռիսկայնությունը մեծ է։ Փորձագետ Արմեն Քթոյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակից Հայաստանի տնտեսությունը  գլոբալ առումով օգուտներ չունի․

«Եթե մեր կառավարությանը հղում անենք, ապա այս սխեմաների արդյունքում գեներացվող հարկային եկամուտները այնքան էլ մեծ չեն՝ չնայած նախորդ եռամսյակների ընթացքում ավտոմեքենաների առևտրով զբաղվող ընկերությունները դարձել են բավականին խոշոր հարկատուներ։ Ընդհանուր տնտեսության օգուտը համաչափ չէ առևտրի այն ծավալներին, որոնք կան»։

Հունիսի վերջին Եվրամիությունը հաստատել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը, նպատակ ունենալով կանխել երրորդ երկրների միջոցով արգելված ապրանքների մուտքը Ռուսաստան։ Սանկցիաների ենթարկված 87 ընկերությունների շարքում Հայաստանում գրանցված «ՏԱԿՈ» ՍՊԸ-ն էր, որն ավելի վաղ նաև ամերիկյան կողմի թիրախում էր հայտնվել։ Այս ընկերությունը հենց Էլեկտրոնային սարքավորումների մեծածախ առևտրով է զբաղվում։ Ամերիկյան պատժամիջոցների տակ մեկ այլ հայկական ընկերություն էլ կա՝ քիմիկատների, լաբորատոր սարքավորումների ներկրմամբ զբաղվող «Մեդիսարը»:

Տնտեսագետը հիշեցնում է՝ Հայաստանի կառավարությունւը էլեկտրոնային ու այլ տիպի սաքավորումների ՌԴ արտահանման համար որոշակի սահմանափակումներ մտցրել է․

«ԿԲ-ն որոշ սահմանափակումներ է կիրառում այն գործարքների մասով, որոնք բանկերը ֆինանսավորում են ռուսական ընկերությունների հետ գործարքները, որոնք կարող են պոտենցալ նման ռիսկեր պարունակել։ Հայաստանը քյալեր իրականացնում է, դրանք ուղղված են այն ապրանքներին ու դետալներին, որոնք ունեն կամ կարող են երկակի նշանակություն ունենալ»։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հորդորում է տարածաշրջանն ավելի լավ ուսումնասիրել ու տեսնել, որ Արցախը 220 օրից ավելի է՝ շրջափակման մեջ է, հասկանալ թե ինչ ծայրահեղ վիճակում են Հայաստանն ու Արցախը։ Իսկ ընդհանրապես, ըստ տնտեսագետի, կա մի հստակ կանոն․

«Ւնքիշխան երկրին ոչ ոք չպետք է ստիպի, որ ինքը որևէ երկրի հետ հարաբերություն ունենա կամ չունենա»։

Արևմտյան պաշտոնյաները վերջին ամիսներին պնդում են՝ որոշ ապրանքատեսակներ՝ միկրոսխեմաներ, էլեկտրոնիկա, զարտուղի ճանապարհներով Ռուսաստան են հասնում, որտեղ դրանք օգտագործում են ռազմական արտադրության համար, ու տալիս են նաև Հայաստանի անունը՝ որպես տարանցիկ երկրի։ Հունիսի վերջին, ի դեպ,  Հայաստանում էր ԱՄՆ պետքարտուղարության Պատժամիջոցների համակարգման գրասենյակի համակարգող Ջեյմս Օ՛Բրայենը։

Կարդացեք նաև

Back to top button