ԿարևորՀասարակություն

Որ Արցախում կապը չկորի․ «Զանգի»-ն կօգնի զանգել՝ առանց կապի ու ինտերնետի

Արցախի կառավարության և Zangi ընկերության միջև ստոգրվել է հուշագիր՝ կապի ժամանակակից և պաշտպանված համակարգ ստեղծելու մասին։ ArtsakhX անունով նախագիծը օրեր անց հասանելի կլինի արցախցիներին՝ թույլ տալով մշտական կապի մեջ լինել 097 բջջային կոդ ունեցող բոլոր մարդկանց հետ՝ նույնիսկ ինտերնետի բացակայության պայմաններում։

Մի քանի օրից Արցախում կապը հնարավոր կլինի՝ առանց կապի առկայության։ Արցախցիները կկարողանան զանգել, գրել իրար, փոխանակվել քարտեզով, գտնվելու վայրի մասին ինֆորմացիայով, նույնիսկ եթե ինտերնետն անջատված լինի։ Զանգելու անսահմանափակ հնարավորությունը կտա «Զանգի»–ն, որն Արցախի կառավարության հետ հուշագիր է ստորագրել՝ կապի ժամանակակից և պաշտպանված համակարգ ստեղծելու մասին։ ArtsakhX կոչվող համակարգի մասին պատմում է «Զանգի»-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը։

«Երկու խնդիր է լուծում․ հիմա թշնամին ակտիվ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ է կիրառում Արցախի կապի նկատմամբ՝ ճնշում է մեր տելելկոմի անտենաները, որ կապ չլինի, կապի որակն իջնում է, այստեղ այնպիսի տեխնոլոգիա է կիառած, որը նույնիսկ 2G կապի՝ շատ վատ ինտերնետի դեպքում, կարողանում է ապահովել կապը։ Երկրորդը՝ եթե ընդհանրապես ինտերնետը անջատվում է դրսից դեպի Արցախ։ Պատկերացրեք՝ Տելեկոմի անտենաները դառնում են Wi-Fi-ի ցանց, իրենց միջոցով առանց դրսի ինտերնետի կարողանում է կապ պահել, օգտագործում է որպես լոկալ ցանց»։

ArtsakhX-ից  կարող են օգտվել Արցախի բջջային կապից օգտվողները՝ 097 կոդով։ Եթե մարդն ունի այս կոդով հեռախոսահամար, ապա կարող է զանգել Արցախ՝ աշխարհի ցանկացած վայրից։ Համակարգը ստեղծվել է «Զանգի» հավելվածի հիման վրա՝ այն որոշակի փոփոխությունների ենթարկելու միջոցով։ Վահրամ Մարտիրոսյանը պատմում է՝ գաղափարն առաջացել էր դեռ ապրիլյան պատերազմի ժամանակ, պետական մարմիններին առաջարկ է ներկայացվել, սակայն պատասխանը բացասական է եղել։

«20 թվականի պատերազմից ընդամենը շաբաթներ առաջ եղա Արցախում ու հանդիպումներ ունեցա Արցախի տարբեր պաշտոնյաների հետ, որոշեցինք, որ Արցախում սկսենք դա կառուցել։ Բայց, ցավոք, պատերազմը ընդամենը շաբաթներ անց սկսվեց, մեր պլանները կանգնեցին։ Հետո, երբ Արցախի շրջափակումը սկսեց, ավելի տեմպով սկսեցինք անել, արդեն ոչ թե խոսեցինք, այլ միանգամից սկսեցինք գործել ու 6 ամսվա ընթացքում կառուցեցինք ամբողջ համակարգը, տեստավորեցինք ու օրերի ընթացքում հասանելի կլինի Արցախի սովորական բնակիչներին»։

Փակ ճանապարհներով համակարգը Արցախ հասել է Հայաստան-Արցախ համագործակցության շնորհիվ։ Հայաստանից համակարգը մշակողները թվային լուծումներն են տվել։ Ֆիզիկական-ենթակառուցվածքային լուծումները տրվել են Արցախից՝ կառավարության և աջակցող կամավորների ջանքերով։ Այսպես լուծվել է անխափան-անթափանց կապի գոյությունը։ Ինչու է այս համակարգը «անթափանց»՝ ներկայացնում է Մարտիրոսյանը

«Մենք տարբերվում ենք մնացած մեսենջենեից՝ Սիգնալից, Տելեգրամից, Վոթսափից նրանով, որ տվյալներ չենք պահում մեր սերվերային համակարգերում։ Երբ դուք «Զանգի»-ով գրում կամ զանգում եք, ձեր տեքստային մեսիջը կամ ֆայլը, որ ուղարկում եք, միայն ձեր հեռախոսի մեջ է և այն մարդու, որին դուք ուղարկում եք։ Մրցակիցների դեպքում պահում են իրենց սերվերներոյմ և բավականին խնդիրներ են առաջանում»։

2015-ին թողարկված «Զանգի» հավելվածը հայկական է՝ ծնունդով ու գաղափարախոսությամբ, համամարդկային՝ տարածվածության ուղղություններով։ 10 միլիոնից ավելի ներբեռնում ունեցող հավելվածը աճում է ամենօրյա կամ ամենշաբաթյա ռեժիմով։ Հիմնադիրը տեմպից գոհ է։

«Լատինական Ամերիկայում, օրինակ, Մեքսիկայից մինչև Արգենտինա, արդեն համարվում ենք ներբեռնումների քանակով 4-րդ մեսինջերը, առաջ ենք անցել Վայբերից ու Սիգնալից։ Չորրդորդ տեղում ենք նաև Իրաքում, Եգիպտոսում։ Դինամիկան դրական է»։

Այն, որ աշխարհը հայկական արտադրանք է օգտագործում, լավ է։ Բայց ընկերության համար առաջնային այս փուլում հայկական արտադրանքը Արցախին ծառայեցնելն է։

Կարդացեք նաև

Back to top button