ԿարևորՀասարակություն

Ոչ թե աղմուկ, այլ գործնական քայլեր. ծրագրեր՝ ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»-ԱՄՆ

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող` ԱՄՆ արևմտյան ափի հանձնախումբն արդեն իսկ նախանշում է առաջիկա գործունեության ուղղությունը: Նախատեսվում է իրականացնել միջոցառումների շարք, որոնց միջոցով միջազգային հանրությանը ոչ միայն կիրազեկեն Հայոց ցեղասպանության փաստերին, այլև կշեշտեն, որ հայ ժողովուրդը ակնկալում է արդարություն մինչև այժմ անպատիժ մնացած ոճրի համար և Թուրքիայից պահանջում հայերից թալանված գույքի փոխհատուցում: 100-ամյակի միջոցառումների գլխավոր ասելիքը, ըստ հանձնախմբի անդամների, այն է, որ  ամբողջ աշխարհի հայերը միասնական են իրենց պահանջատիրության պայքարում, որը կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ համարժեք արձագանք չեն ստացել:

Զերծ մնալ ոչինչ չասող, հնաոճ ձեռնարկներից ու կազմակերպել որոշակի նպատակի ողղված, հստակ ասելիք պարունակող միջոցառումների ծրագիր:  ԱՄՆ-ի արևմտյան ափի`Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող մարմինն այդ սկզբունքն է համարում արդյունավետ աշխատանքի նախապայմանը: Մարմինն անցել է բազմաշերտ համայնքի բազմաթիվ կառույցներին համախմբելու, մեկ սեղանի շուրջ բերելու բարդ փուլը: Այժմ ամերիկահայերի քաղաքական, հասարակական, կրոնական ու երիտասարդական 21 կառույցներ գործում են մեկ մարմնի կազմում` միասնական օրակարգով, ասաց կառույցի համանախագահ Հարութ Սասունյանը:

Ոչ թե աղմուկ, այլ գործնական քայլեր. կառույցի անդամները հակիրճ այդպես են որակում այն ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն ցեղասպանության տարելիցի առիթվ: Այդ ծրագրերին ծանոթանալու համար Լոս Անջելեսում է 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական մարմնի քարտուղարը: Հայկ Դեմոյանի գլխավոր ասելիքն էր համայնքին` համախմբում, որի դեպքում կիրականացվեն նույնիսկ ամենամասշտաբային նախագծերը:

Հայկ Դեմոյանը հայտնեց, որ զգալի աշխատանք է կատարվել` 2015-ին ընդառաջ ճշտելու համահայկական ռազմավարությունը և մոտեցումները: Նա հայտնեց, որ մայիսի 26-ին 100-ամյակի միոջացառումները համակարգող տարածաշրջանային կառույցների ներկայացուցիչները ևս մեկ անգամ կհանդիպեն Երևանում` ճշտելու արդեն տարբեր երկրներում կոնկրետ միջոցառումների ցանկը, ժամանակցույցն ու ընդգրկումը:

 

Back to top button