ԿարևորՀասարակություն

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Այսօր ցերեկը և վաղը` հուլիսի 17-ին, Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` նաև կարկուտ։

Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 18-23 մ/վրկ արագության։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-17-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Հուլիսի 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այսօր և վաղը կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։

Հուլիսի 16-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 28-30, գիշերը` 15-17 աստիճան տաքություն։

Կարդացեք նաև

Back to top button