
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդների Թագավորություն` մասնակցելու Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթաժողովին:
Այցի շրջանակներում նախատեսվում են նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանրապետության նախագահը Նիդերլանդներում հանդիպում կունենա նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։




