ԿարևորՔաղաքական

Ընթանում են Արցախի պատվիրակության և ՌԴ խաղաղապահների հրամանատարի միջև բանակցությունները

ՌԴ խաղաղապահների տեղակայման վայրում այս պահին ընթանում են Արցախի պատվիրակության և ՌԴ խաղաղապահների հրամանատարի միջև բանակցությունները, ինչպես հայտնում է Արցախի Հանրային ռադիոն, բնակիչները սպասում են արդյունքներին, որ հայտարարելու է ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Մենք այստեղ ենք, որպեսզի արցախցիների խոսքը փոխանցենք խաղաղապահներին, որ ամենևին բարեկամական չէ, երբ Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, բայց մենք ամեն օր տեսնում ենք ուղղաթիռների թռիչքներ»,- հայտարարել է Ներսիսյանը։

Ստեփանակերտում վաղ առավոտյան մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժման հանրահավաքը։ 

Հանրահավաքը մեկնարկել է հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար ընկածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով եւ Տերունական աղոթքով։

Հանրահավաքին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք։

Հավաքի մասնակիցները ելույթներից հետո քայլերթով շարժվել են դեպի ԿԽՄԿ գրասենյակ և ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր։

Կարդացեք նաև

Back to top button