ԿարևորՔաղաքական

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին ապահովել մարդկանց և ապրանքների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով

ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի՝ որպես Հարավային Կովկասում գործող միակ խոշոր մարդասիրական կազմակերպության գործունեությանը, ասված է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության խոսնակ Նաբիլա Մասրալիի տարածած հայտարարության մեջ։

«Այն կարևոր մարդասիրական օգնություն և պաշտպանություն է տրամադրում կարիքավորներին՝ չեզոքության՝ անկախության և անկողմնակալության մարդասիրական սկզբունքներին համապատասխան»,-ասել էլ նա:

«Նրանց աշխատանքը Լաչինի միջանցքի երկայնքով բացառապես կենտրոնացած է եղել Արցախի հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների և մարդասիրական օգնության ապահովման վրա: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել ԿԽՄԿ-ն գործունեության շարունակությունը՝ կանխել հնարավոր հումանիտար ճգնաժամը»,- նշել է խոսնակը։

«ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի վճռորոշ դերին տարածաշրջանում և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու մարդկանց և ապրանքների անսահմանափակ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,-եզրափակել է նա։

Կարդացեք նաև

Back to top button