
Հուլիսի 11-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանի և Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի միջև։
Կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտում հայ-իտալական համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները, փոխանակել են տեղեկատվություն առկա վիճակագրական տվյալների, մուտքի արտոնագրերի գործող ընթացակարգերի, առկա խնդիրների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ:


Կարևորվել է երկու երկրների միջև ուղիղ չվերթների դերակատարությունը, որն էապես նպաստում է երկկողմ զբոսաշրջային այցերի աճին:




