Հասարակություն

Արմավիրցի Մանյա տատիկի երկարակեցության գաղտնիքը բարությունն ու հյուրասիրություն է, առողջ ապրելակերպը

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Արմավիր քաղաքի բնակիչ 99 ամյա Մանյա Բայազետյանը հարուստ կենսագրություն ունի, հյուրասեր ու ընկերասեր է, շարուժանակ, ապրում է հարազատների սիրով շրջապատված, անհրաժեշըության դեպքում` օգնության ձեռք մեկնում, իսկ երկարակեցության գաղտնիքը հոգու բարությունն է, առողջ սննդակարգը

99 ամյա Մանյա տատիկի  տարիքը դժվար էր կռահել անմիջապես և հավատալ, որ նա 9 ամսից կնշի իր 100 ամյակը: Մանյա Բայազետյանը  լավ տեսողություն և լսողություն ունի, միակ դժգոհությունը հիշողությունն  է, որը վերջերս  սկսել է իրեն դավաճանել:  Մանյա տատիկը թեև երկար տարիներ ապրում է Արմավիր քաղաքում, սակայն միշտ իրեն սարդարապատցի է համարում, իսկ  խոսքի յուրաքանչյուր մեջբերումը կապված են իր գերդաստանի հետ.« Ես շատ լավ եմ ապրել, ոչխարի ու կովի  կաթով, պանրով, մածնով ու կարագով եմ սնվել, ինձ թարմ կյանքով են պահել»:

Առողջ ապրելակերպն ու ժառանգաբար փոխանցված  գենետիկական կոդը Մանյա Բայազետյանի երկարակեցության գաղտնիքն է, նրա նախնիները նույնպես երկար են ապրել 2 տատիկներից մեկը 102 տարի, մյուսը` 97:  Մանյա տատիկը  օրը սկսում է այնպես,  ինչպես բոլորը, ինքնուրույն հագնվում է, հարդարվում, դիմում սիրոջ օգնությանն ու սրճում հարազատների հետ:

Մանյ ա Բայազետյանը  շատ ընկերասեր ու բարեկամասեր է, տան դռները միշտ բաց են հյուրերի առջև, հյուրասիրությամբ` սկեսրոջ խորհրդին է հետևել, «Տանդ դռները բաց արա հյուրերի առջև, հյուրասիրիր` ճանապարհիր, եթե ոչինչ չունես, ապա մեկ բաժակ ջուր առաջարկիր նրան» ,- խորհուրդը փոխանցում է նաև իր սերունդներին:

Տատիկը հպարտանում է իր հորեղբայրներով, որոնք ուսյալ մարդիկ են եղել, նշում է, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի հատակագիծը հորեղբոր ձեռքի գործն է: Մանյա Բայազետյանը հպարտանում է նաև  իր զավակներով.«5 երեխա ունեմ և 15 թոռ»:

Հարուստ կենսագրություն ունեցող տատիկն աշխույժ կյանքով է ապրել, իսկ հիմա վայելում է վաստակած հանգիստը: Նա  ակտիվորեն  հետևում  է քաղաքական անցուդարձին, տալիս իր գնահատականը, իսկ  միակ ցանկությունը` աշխարհի խաղաղությունն է,  երկրի տնտեսության բարելավումը և օտարության մեջ գտնվող ղարիբների տունդարձը: Կանանց միամսյա տոնի  կապակցությամբ 99 ամյա  տատիկն իր բարեմաղթանքը հղեց բոլորին, ցանկացավ` առողջություն և երկար տարիների կյանք:

Տատիկի երկարակեցության գաղտնիքներից ամենակարևորը բարու սերմնացան լինելն է, «Չարն ու նախանձը ետ մղենք ու բարուն ընդառաջ գնանք»,- ասում է նա :

Թող բարին տիրի բոլորիս հոգիներում:

Back to top button