
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել 2024 թվականին Երևանում կայանալիք ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության նախապատրաստման և անցկացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը:


Հանձնաժողովում ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչները, ինչպեսնաև հրավիրված մասնագետները հանդես են եկել առաջարկներով:


Սահմանվել են առաջիկա աշխատանքները և դրանց կատարման ժամկետները:




