
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
Պետական միջոցներով վերակառուցվելու է Արցախի Շահումյանի շրջանի գյուղերը եւ Հայաստանի Վարդենիս քաղաքի հետ կապող ճանապարհը: Դրա վերաբերյալ ԼՂՀ նախագահի հանձնարականը կա: Այս մասին Քարվաճառ քաղաքում հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
Կառուցվող Մարտակետ- Վարդենիս ճանապարհով Վարդենիս հասնելու համար մարդիկ կրկնակի ճանապարհ պիտի անցնեն: Գործող մոտ երեսուն կմ-ոց ճանապարհը հիմա անբարեկարգ վիճակում է և դրա վերակառուցումը քարվաճառցիների համար, որոնց տնտեսական կապերը Վարդենիսի հետ է սպասված լուր էր: Ըստ ԼՂՀ վարչապետի ճանապարհը լինելու է հողային: Այս ճանապարհին զուգահեռ է կառուցվելու Վարդենիս –Հաթերք բարձրավոլտ էլեկտրական գիծը, որը Շահումյանի շրջանի գյուղերում կայուն էլեկտրամատակարաման հարցն է լուծելու նաև նոր տնտեսական հնարավություններ է ընձեռելու: Շրջանում փոքր ՀԷԿ- երի շինարարություն է նախատեսվում:
ԼՂՀ կառավարությունը նախատեսում է նոր տարվանից Գյուղերում բնակարանաշինության աջակցության ծրագիր սկսել: Այս մասին հայտարարել է վարչապետ Արա Հարությունյանը: Գյուղերում տուն կառուցողները կամ արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ կստանան, կամ դրամաշնորհներ: Այդ կերպ փորձ կարվի լուծել բնակարանային խնդիրը գյուղերում: Ծրագիրը փորձարկվելու է նաև Շահումյանի շրջանում:
Շարունակական է լինելու գյուղերում բնակարանների վերանորոգման համար շինանյութերի տրամադրման գործընթացը:




