
Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված կբեմադրվի «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է ստեղծագործական թիմին:





Առաջնախաղը կկայանա 2024 թվականի հունվարին Ֆրանսիայում : Մարտի 15-ին և 16-ին բեմադրությունը կցուցադրվի Երևանում՝ Լիոն-Երևան քույր քաղաքների համագործակցության շրջանակում։
Երևանյան հյուրախաղերի գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը։




